211652_close_icon
views-count2044 դիտում article-date 22:08 13-05-2022

Չեմպիոնների լիգայի եզրափակչին մոտենում ենք լավ մարզավիճակում. Կառլո Անչելոտի

Կառլո Անչելոտին մեկնաբանություն է տվել «Ռեալի» և «Լևանտեի» խաղից հետո (6:0):
 
«Ուզում եմ աջակցել «Լևանտեին» և նրանց մարզչին։ Դա հիանալի ակումբ է, վստահ եմ, նրանք շուտով կվերադառնան Լա Լիգա։
 
Բենզեման և Վինիսիուսը ժամանակի ընթացքում սկսեցին հասկանալ միմյանց։ Նրանք շատ լավ աշխատում են միասին և հոյակապ խաղացին։ Մենք Չեմպիոնների լիգայի եզրափակչին մոտենում ենք լավ մարզավիճակում, որովհետև մեր ինքնագնահատականը շատ բարձրացել է։ Եզրափակչին քիչ ժամանակ է մնացել, պետք է չթուլացնել ինտենսիվությունը։ Թիմը շատ լավ աշխատեց դաշտում»,- ասել է «Ռեալի» մարզիչը։
 
Իտալացի մարզիչին հարցրել են նաև՝ արդյո՞ք նա Եվրոպայի լավագույն մարզիչն է։ «Դժվար է պատասխանել այդ հարցին։ Ես չեմ սիրում քվեարկել իմ օգտին, մյուսներն անում են դա։ Ես ապրում եմ հիասքանչ պահի, հուսով եմ, որ այն երկար կձգվի»,- պատասխանել է Անչելոտին։
 
 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլի» հետ կխաղա մայիսի 28-ին։

Նմանատիպ նյութեր