211652_close_icon
views-count5007 դիտում article-date 17:54 13-05-2022

Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետի «Վոլգա» կոչվող հատվածում փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ՝ անհետացած՝ ՌԴ քաղաքացուհուն գտնելու նպատակով. ԱԻՊԾ

Փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ,անհետացած՝ Օլգա Սանիկովային գտնելու նպատակով:

Մայիսի 11-ին ժամը 10:50-ին ԱԻ պետական ծառայության, փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման, հերթապահ օպերատիվ խումբը՝ հրամանատար մայոր Մհեր Ղուկասյանի ղեկավարությամբ մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետի «Վոլգա» կոչվող հատված` 09.05.2022թ ժամը 16:00-ի սահմաններում գետի տվյալ հատվածում անհետացած ՌԴ քաղաքացի, Օլգա Սանիկովային (ծնված. 1975թ, բնակվում է Ստեփանակերտ քաղաքում ) որոնելու նպատակով:

Հասնելով դեպքի վայր, խումբը գնահատել է իրավիճակը, քննարկել հնարավոր բոլոր սցենարներն ու օպերատիվ կերպով սկսել որոնողական աշխատանքները, որին ակտիվ կերպով մասնակցել են նաև ոստիկանության ծառայողները:

Որոնողական աշխատանքների ընթացքին և անձնակազմի գործողություններին հետևել է ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գնդապետ Մեխակ Արզումանյանը: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ծառայության տնօրենը ենթակա անձնակազմին տվել է մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:

Նույն օրը՝ ժամը 15:20-ին նշված տարածք են մեկնել նաև ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի ու կապի բաժնի աշխատակիցները, ովքեր առավել բարդ տեղանքներում որոնումներն իրականացնելու համար կիրառել են նաև անօդաչու թռչող սարք:

Ցավոք որոնումները դեռևս արդյունք չեն տվել, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր