211652_close_icon
views-count1323 դիտում article-date 18:19 14-05-2022

ՀՀ նախագահը և ՌԴ հաշվիչ պալատի նախագահը քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի տնտեսությունների հեռանկարները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ, հայտնի տնտեսագետ Ալեքսեյ Կուդրինին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների հեռանկարները: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը, այդ թվում նաև տնտեսական ոլորտում: Քննարկվել են նաև երկու երկրների տնտեսական բարեփոխումների հարցերը։ Այս առումով նախագահը կարևորել է պարոն Կուդրինի հետաքրքիր մոտեցումներն ու գաղափարները տնտեսական բարեփոխումների հարցում։

Նմանատիպ նյութեր