1296 դիտում
18:55 14-05-2022
Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Կուդրինը Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի:

Նմանատիպ նյութեր
1242 դիտում
17:45 14-05-2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին
1807 դիտում
12:23 14-05-2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին
Այս բաժնից
439 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
856 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում