211652_close_icon

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ծանոթացավ ծաղկանոցների ձևավորման ընթացքին

views-count2936 դիտում article-date 16:57 17-05-2022
Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ծաղկանոցների և կանաչապատ տարածքների ձևավորման աշխատանքներին ծանոթանալու նպատակով շրջայց կատարեց քաղաքի Տիգրան Մեծ  պողոտայի և Խորենացի փողոցի կանաչապատ հատվածներում:

«Նեցուկ»  ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից ծաղկանոցների ձևավորման նպատակով կտնկվեն և կխնամվեն շուրջ 40 000 ծաղկատեսակներ:

Բացի այդ, կանաչապատ տարածքների բարեկարգման և ձևավորման նպատակով համայնքապետարանը գնել է շուրջ 200 դեկորատիվ նշանակության ծառատեսականեր, այդ թվում՝ 25 տուա տեսակի մշտադալար ծառեր: 

Կոչ ենք անում ազգաբնակչությանը խնամքով վերաբերվել ծաղկանոցներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր