211652_close_icon
views-count1677 դիտում article-date 09:08 18-05-2022

«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երեւանում. ուղիղ. News.am

«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 18-ի առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հայտնում է News.am-ը:

Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Այս պահին փակ են մասնավորապես, Աբովյան, Մոսկովյան, Ռուբինյանց փողոցները:

Հիշեցնենք, որ նախօրեին բերման են ենթարկվել ռեկորդային թվով քաղաքացիներ՝ 417 մարդ: «Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել»,– նախօրեին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր