42890 դիտում
09:58 18-05-2022
Ավտովթար՝ Երևանում. բախվել են կին վարորդների Toyota Corolla-ն ու Toyota Highlinder-ը, վերջինս էլ տապալել է «սվետոֆորը», հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Բագրատունյաց-Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Corolla ու Toyota Highlinder մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով հղի կին է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանն ու 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում 1-ին գումարտակի 3-րդ վաշտի տեսուչներ Էմիլ Իսկանդարյանն ու Գոռ Սուքիասյանը։
Բախման հետևանքով Toyota Highlnder-ը բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակիրին (светофор) և տապալել այն։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+