13002 դիտում
23:28 04-02-2015
«Երևան Սիթի»-ի դիմաց բախվել են Peugeot-ն ու Toyota Camry-ն. Toyota-ն տապալել է խաչմերուկի «սվետոֆորը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում ՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 20-ամյա Հայկ Հակոբյանի վարած Toyota Camry մակնիշի 55 QQ 009 համարանիշի և Երևանի բնակիչ, 21-ամյա Մարտուն Երանոսյանի վարած Peugeot մակնիշի 34 ԼA 382 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝՝ դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել խաչմերուկը կարգավորող լուսացույցին (սվետաֆոր):
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժին և դեպքի վայր պետք է ժամանի ՃՈ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Նախնական տվյալներով TOYOTA CAMRY մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 1.800.000 ՀՀ դրամ, իսկ PEUGEOT մակնիշի մեքենայինը՝ 250.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, TOYOTA CAMRY մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 137.000 ՀՀ դրամ, իսկ PEUGEOT մակնիշի մեքենայինը՝ 51.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+