211652_close_icon
views-count1732 դիտում article-date 11:36 18-05-2022

Հայկական կողմը չի գնդակոծել ադրբեջանական դիրքերը. Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

Նմանատիպ նյութեր