211652_close_icon
views-count8777 դիտում article-date 12:58 27-06-2021

ՀՀ զինված ուժերը ադրբեջանական դիրքերը չեն գնդակոծել, ավելին՝ ադրբեջանցիների արձակած անկանոն կրակահերթերին հայկական կողմը չի պատասխանել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում` Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելու վերաբերյալ:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Ավելին` Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել:

Նմանատիպ նյութեր