1531 դիտում
13:16 19-05-2022
Ոստիկանապետը խոստացել է, որ կպատժեն իրենց լիազորություններն անցած ոստիկաններին. Արեգնազ Մանուկյան. News.am
Ոստիկանապետն ընդդիմադիրների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ այն ոստիկանները, որոնք ակցիաների ժամանակ անցել են իրենց լիազորություններն, անպայման կպատժվեն։ Այս մասին այսօր ընդդիմադիրների երթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն՝ անդրադառնալով ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններին, այդ թվում՝ կարմիր բերետավորների կողմից բռնի ուժի կիրառմամբ ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերին, հայտնում է News.am-ը։
«Հատկապես երեկ առանձնահատուկ էր այն առումով, որ հատուկ ցուցում էին ստացել կարմիր բերետավորներից ոմանք, որ կոնկրետ թիրախային հարձակում գործեն ԱԺ ընդդիմադիր պատգամավորների վրա։ Մենք տեսանք կադրերը, թե ինչպես են Վահե Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրում, Արծվիկ Մինասյանի նկատմամբ անթույլատրելի գործողությունները, որոնց համար այդ ոստիկանները պետք է պարտադիր իրենց պատիժը կրեն»,- նշեց պատգամավորը։
Արեգնազ Մանուկյանն ասաց, որ այդ հանդիպումից հետո այսօրվա երթի ժամանակ իրենց ուղեկցող ոստիկանների գործողություններում ակնհայտ է տարբերությունը։
Հարցին, թե այս ամենի վերաբերյալ միջազգային կառույցներից գնահատականներ չեն հնչում՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ դեսպանի հարցազրույցը, Արեգնազ Մանուկյանը պատասխանեց.
«Դրանով ակնհայտ են դարձնում այն կասկածները, որ իրականում 2018 թվականի սուտ սիրո և հանդուրժողական հեղափոխությունը իրականացվել է ոչ թե ժողովրդի կողմից։ Եւ հիմա իրենց դիմակն են պատռում, որ փաստորեն աջակցել են՝ Հայաստանում գան թրքահպատակ իշխանություններ և իրականացնեն այն հակահայկական քայլերը, որոնց ականատես ենք եղել և լինում։
Ցավոք սրտի, մեր ժողովուրդը հավատալով այս ստախոս իշխանություններին, նրանց դեմագոգիային, կորցրեց իր զգոնությունը, որի արդյունքում հարվածի տակ ենք դրել Հայաստանի ինքնիշխանությունը, կորցրել ենք Արցախի 75%-ը և հիմա կանգնած ենք անդունդի եզրին, կարող ենք կորցնել մեր երկիրը, և այս փողոցներով կարող են քայլել ոչ թե հայերը, այլ թուրքերը»։

Նմանատիպ նյութեր
2662 դիտում
21:56 16-10-2021
Վկան՝ առաջացած խայտառակ հերթերը, քաոսը, խուճապն ու անորոշությունն են. Արեգնազ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2787 դիտում
21:50 19-03-2022
Ավելի քան 1,7 միլիոն դրամ ԱԺ աշխատակիցների հագուստի համար. Արեգնազ Մանուկյան
1367 դիտում
14:03 24-06-2022
Գագիկ Ջհանգիրյանը «թավշյա» հեղափոխության և նիկոլական իշխանության խորհրդանիշն է․ Արեգնազ Մանուկյան
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»