1597 դիտում
16:13 19-05-2022
Կհստակեցվի զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով միջոցառման շահառուների շրջանակը
Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման նշանակման և վճարման ընթացակարգերը սահմանելու նպատակով:
Ըստ այդմ, մասնավորապես, հստակեցվում է միջոցառման շահառուների շրջանակը, ըստ որի զոհված զինծառայողի ծնողը միջոցառման շահառու է համարվում նաև այն դեպքում, երբ չի բավարարում համապատասխան որոշմամբ սահմանված պայմանին (կնոջ տարիքը 42-ից ավելի), սակայն փոխնակ մոր ծառայություններից օգտվել է 2021 թ. հունվարի 1-ից հետո՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և երեխան արդեն ծնվել է:
Հստակեցվում է նաև տրամադրվող փոխհատուցման չափը, մասնավորապես, այն դեպքերում, երբ շահառու ծնողը օգտվել է փոխնակ մոր ծառայությունից 2021թ. հունվարի 1-ից հետո՝ մինչև որոշումն ուժի մեջ մտնելը և երեխան արդեն ծնվել է։ Այս դեպքում, փոխհատուցման չափը կազմում է այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2,750,000 դրամը։
Որոշմամբ սահմանվում են խնդրո առարկա միջոցառման շրջանակներում փոխհատուցման նշանակման և վճարման հետ կապված ընթացակարգերը, մասնավորապես՝ դիմումը ծնողը կարող է ներկայացնել անձամբ, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով կամ այլ անձի միջոցով:

Նմանատիպ նյութեր
1822 դիտում
11:59 19-02-2021
Ընդլայնվել է մարտերում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը․ ՊՆ
1198 դիտում
16:29 26-04-2022
Կհստակեցվի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների շրջանակը. Ում կտրվի տարկետում
3481 դիտում
13:30 03-05-2020
8-րդ միջոցառման շահառուների թիվը ընդլայնվել է ավելի քան 30 հազար ֆիզիկական անձանցով. վարչապետ
Այս բաժնից
2050 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
700 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2029 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա