50432 դիտում
23:17 23-05-2022
Ողբերգական դեպք Գորիսում. 46-ամյա տղամարդը ջրագծի համար փոս քանդելու աշխատանքներ կատարելիս է եղել, երբ հողը լցվել է նրա վրա. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 21-ին Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Գարիկ Ա.-ի մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 18:15-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել «Գորիսի» բժշկական կենտրոնից, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հովաննիսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Գարիկ Առաքելյանն է, ով որոշ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Գորիսի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:00–ի սահմաններում Գ. Առաքելյանը Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի վարչական տարածքում «Բայանդուրի հանդ» կոչվող տարածքում ջրագծի համար փոս քանդելու աշխատանքներ կատարելու ժամանակ, հողը քանդվել և լցվել է փոսի մեջ` ծածկելով վերջինիս, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիսի» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամը 19.00-ին գիտակցության չգալով մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություննեով՝ մահացածն աշխատում էր «Բազալտ ԵՄ» ՍՊԸ-ում»՝ որպես բանվոր:
Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: