211652_close_icon
views-count4049 դիտում article-date 22:13 24-05-2022

Առավոտյան 8-ից շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան

Tert.am-ը գրում է. Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանը կոչ ուղղեց ուժային կառույցներին և պետական բոլոր պաշտոնյաներին՝ չսատարել Նիկոլ Փաշինյանին ու այս օրերին, երբ նա պատրաստվում է գնալ նոր զիջումների, չդառնալ դրա պատասխանատվությունը կիսող ու կրող կողմ։

Սաղաթելյանը նաև հայտարարեց, որ վաղը առավոտյան 08.00-ին շարունակվելու են անհնազանդության ակցիաները, որոնք կմեկնարկեն Ֆրանսիայի հրապարակից։

«Շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները»,– ասաց նա՝ հավելելով, որ վաղը այսօրվա պես գեղեցիկ և հաղթական օր են ունենալու։

Նմանատիպ նյութեր