5102 դիտում
12:09 17-05-2022
Մեր առջեւ դրած խնդիրը լիարժեք կատարել ենք. առաջարկում եմ 11.30-ին դադարեցնել անհնազանդության ակցիաները. Սաղաթելյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին, որոնք առավոտվանից դուրս եկան փողոց, փաստեցին, որ իրենք են այլեւս իրադրության տերը. Մենք առավոտյան ժամը 8-ից մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակում ենք բողոքի, անհնազանդության լայնամասշտաբ ակցիաները: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, հայտնում է News.am-ը։
«Նիկոլը Հայաստանում չունի իշխանություն, իսկ ոստիկանական բիրտ ուժը չի կարող ճնշել ժողովրդին: Մեր հայրենակիցներն այսօր ապացուցեցին, որ երկրում երկիշխանություն է հաստատված, իրենք են որոշում՝ որ փողոցը պետք է փակվի եւ ինչ ժամանակով: Ես համարում եմ, որ այսօր մենք լիարժեք մեր առջեւ դրված խնդիրը իրականացրել ենք: Ժամը 08.00-ից քաղաքի երթեւեկությունը կաթվածահար է, փողոցները շարունակում են շրջափակված մնալ: Մեր հայրենակիցները դուրս են եկել փողոց եւ տեր են կանգնում իրենց իրավունքներին:
Ես առաջարկում եմ 11.30-ին դադարեցնել անհնազանդության ակցիաները, մենք մեր առջեւ դրած խնդիրը լիարժեք կատարել ենք»,-հայտարարեց Սաղաթելյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօրվա ակցիաներից ունեն մի քանի հարյուր բերման ենթարկվածներ, ոստիկանության բաժանմունքներում տեղ չկա:
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալու է հանրահավաք:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5024 դիտում
21:40 15-05-2022
Վաղը առավոտյան ժամը 8:00-ից սկսելու ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան. News.am
3762 դիտում
17:47 13-07-2021
Փողոցային պայքարը շարունակվելու է, առաջիկայում կարևորելու ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան
4049 դիտում
22:13 24-05-2022
Առավոտյան 8-ից շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված