698 դիտում
12:01 26-05-2022
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն առցանց ձևաչափով մասնակցել է «5+1» ձևաչափով խորհրդակցությանը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն առցանց ձևաչափով մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը, որն անցկացվել է Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեքում:
Հանձնաժողովից հայտնում են, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ղրղզստանի տնտեսության և առևտրի նախարարության հակամենաշնորհային կարգավորման ծառայության ղեկավար Կենեշբայ Տայլակովը: Խորհրդակցությունը վարում էր ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևը:
Խորհրդակցությանը Գեղամ Գևորգյանը հանդես է եկել ՀՀ մրցակցության պաշտպանության ոլորտի մեթոդաբանական հիմքերի և ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական բազայի կատարելագործմանը վերաբերող զեկույցով: Նա մասնավորապես անդրադարձ է կատարել 2021 թվականի մայիսի 31-ից ուժի մեջ մտած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքի կատարումն ապահովվող շուրջ 18 նորմատիվ-իրավական ակտերի ընդունմանը, որոնք նպատակ ունեն ապահովել օրենքով ներդրված նոր ինստիտուտների և մեխանիզմների առավել թափանցիկ և կանխատեսելի կիրարկումը բիզնեսի համար:
ՄՊՀ նախագահն ընդգծել է, որ այդ ակտերում ներկայացված լուծումներն ու կարգավորումները կարող են օգտակար լինել նաև ԵԱՏՄ իրավական բազայի կատարելագործման տեսանկյունից՝ պատրաստակամություն հայտնելով փորձի փոխանակման նպատակով այդ ուղղությամբ հետագա քննարկումներ անցկացնելու:
Միջոցառմանը քննարկվել են նաև ԵՏՀ աշխատանքների առաջնային ուղղություններին, ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական կայունության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում իրավասու մարմինների մրցակցային մարմինների մասնակցությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր
1332 դիտում
12:31 22-04-2019
Գեղամ Գևորգյանն ընտրվել է ՏՄՊՊՀ նախագահ
1095 դիտում
12:22 24-11-2014
ԱԻՆ ամենշաբաթյա խորհրդակցությանը առցանց ռեժիմով մասնակցեցին ԼՂՀ և ՀՀ մարզային վարչությունները
2130 դիտում
17:52 14-11-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին