37008 դիտում
21:16 26-05-2022
Խոշոր հրդեհ Շիրակի մարզում. հրդեհ է բռնկվել Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի վարչական ղեկավարի տանը. ժամանել են մեծ թվով հրշեջներ. նա կրել է խոշոր չափի նյութական վնաս
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները գյուղացիների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Պարզվել է, որ այրվել է նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Պարգև Հարությունյանին պատկանող տան տանիքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը հնարավոր է առաջացած լինի էլեկտրական լարերի կարճ միացումից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պ. Հարությունյանը Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի վարչական ղեկավարն է և հրդեհի հետևանքով նրան պատճառվել է մոտ 2 մլն դրամի վնաս:
Դեպքի փաստով Շիրակի մարզի ՀՏԱ հետաքննության վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: