211652_close_icon
views-count33083 դիտում article-date 19:27 30-04-2022

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. Սպիտակ հայմանքի Լեռնավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրը մոխրակույտի է վերածվել. ժամանել են մեծ թվով հրշեջներ և ոստիկանության պարեկային ծառայության Սպիտակի պարեկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում:
 
Ժամը 02:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրի ղեկավարի վարչական շենքում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի Սպիտակի վարչական տարածքը սպասարկող պարեկները:
 
Հրշեջները գյուղացիների հետ նախ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա՝ մարել այն:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Սպիտակի էլեկտրացանցի պատասխանատուները:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, պարզվել է, որ Լեռնավան բնակավայրի ղեկավարի վարչական շենքի ահագին հատված վերածվել է մոխրակույտի՝ գույքով հանդերձ:
 
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր