211652_close_icon
views-count1030 դիտում article-date 16:00 27-05-2022

Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակ տարավ ու դուրս եկավ ԵԱ կիսաեզրափակիչ

Երևանում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։

Քիչ առաջ տեղի ունեցած քառորդ եզրափակչում 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Չեխիայի ներկայացուցիչ Պետր Նովակին և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ առնվազն ապահովելով բրոնզե մեդալ։

29-ամյա հայ բռնցքամարտիկը հիանալի աշխատեց երեք ռաունդների ընթացքում։ Երեք անգամ ռինգի մրցավարը հաշիվ բացեց չեխ մրցակցի համար։

Կիսաեզրափակչում Հովհաննեսի մրցակիցը հայտնի կդառնա քիչ անց։ Բաչկովի հնարավոր մրցակիցներն են Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Կովաչը և Իսրայելի ներկայացուցիչ Ահմադ Շդիվին։ Հենց այս զույգի հաղթողը բաժին կհասնի Բաչկովին։

Նմանատիպ նյութեր