211652_close_icon
views-count1561 դիտում article-date 23:34 27-05-2022

ՀՀ նախագահի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այսօր՝ մայիսի 27-ին, մի շարք երկրներում Հայաստանի նախագահի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել: Մասնավորապես, ըստ այդ հրամանագրերի՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ համատեղության կարգով, նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո), Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես ՎԻՐԱԲՅԱՆԸ, համատեղության կարգով, նշանակվել է Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես), Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, համատեղության կարգով, նշանակվել է Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ):

Վահագն Խաչատուրյանը դեսպաններ է նշանակել Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԸ, համատեղության կարգով, նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)։
 

Նմանատիպ նյութեր