211652_close_icon
views-count1176 դիտում article-date 15:40 28-05-2022

Արցախահայության անվտանգության մասին խոսելն անիմաստ է, եթե դրանք կտրվում են ինքնորոշման իրավունքից. Թաթոյան

«Արցախի բնիկ ժողովրդի` արցախահայության իրավունքների և անվտանգության մասին խոսելն անիմաստ է, եթե դրանք առանձնացվում կամ կտրվում են ինքնորոշման բնական իրավունքից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինքնորոշումն է արցախահայերի անվտանգության ու իրավունքների հիմքում, որոնց իրական երաշխիքն էլ Արցախի` Ադրբեջանի հետ որևէ կապ չունեցող կարգավիճակն է:

Մնացյալ ամեն ինչն արցախահայության իրավունքների անիրատեսական, ադրբեջանական շահերից բխող ու նրանց ցեղասպան քաղաքականությունն անտեսող օրակարգ է:

Այնպես որ, որքան շատ ինքնորոշման իրավունքից կտրված արցախահայության իրավունքների հարցերն առաջ տարվեն, այնքան շատ կմեծանան մեր հայրենակիցների գոյաբանական վտանգները, կամրապնդվեն ադրբեջանական կեղծիքներն ու շահարկումները»։

Նմանատիպ նյութեր