1221 դիտում
11:59 28-05-2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ուղերձը՝ Հանրապետության տոնի առթիվ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։
Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումն այն նշանակալի իրադարձությունն է, որը հայ ժողովրիդի աննկուն կամքի, անսասան պայքարի, հանուն հայրենիքի ու հայրենի հողի անձնազոհության ու աննահանջության վկայությունն է։
Այսօր, առավել քան երբևէ, մեզ պետք է պատմության այդ էջը նորից ու նորից սերտել։ 1918 թվականի Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Սոգըթլուի հերոսամարտերին ու նրանց մասնակցած հերոսներին ենք պարտական անկախ Հայաստանի գոյությամբ։
Համախմբվելով ու միասնականությամբ՝ օրհասական պահին կարողացանք հող հայրենին պահել ու պատմական շրջադարձով ամրագրել մեր պետականությունը։ Հիմա էլ, ժամանակն է բռունցքվելու և այսքան դժվարությունների, մարտահրավերների առջև միասին կանգնելու։ Հայ ժողովուրդը միշտ էլ ամենածանր պահին կարողացել է ոտքի կանգնել, փյունիկի նման վեր հառնել ու առաջ շարժվել։
Ժամանակն է հաստատակամորեն, անցյալից քաղած դասերի, ազգային վեհ գաղափարների շուրջ համախմբվելու, հայրենիքի հանդեպ անսահման սիրով ու նվիրվածությամբ կառուցելու մեր վաղվա օրը՝ հանուն հայ ազգի առաջընթացի, Հայաստանի Հանրապետության անվտանգության։
Հարգելի՛ հայրենակիցներ ևս մեկ անգամ շնորհավորում եմ այս հիշարժան օրվա առթիվ, մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ ապագա։

Նմանատիպ նյութեր
817 դիտում
15:15 03-06-2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ուղերձը՝ Վերջին դասի առթիվ
873 դիտում
12:37 02-09-2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը՝ Գյումրու օրվա առթիվ
1924 դիտում
20:02 19-12-2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ կայացել է Շիրակի մարզի խորհրդի 2022-ի տարեվերջյան նիստը
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»