211652_close_icon
views-count704 դիտում article-date 15:10 01-06-2022

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին հարաբերությունների պետնախարարի հետ

Հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին հարաբերությունների պետնախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությունը։

Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է, որ Հայաստանն աջակցում է «World Expo 2030»-ը Ռիադում անցկացնելու Սաուդյան Արաբիայի հայտին:

Նմանատիպ նյութեր