211652_close_icon
views-count1291 դիտում article-date 20:08 01-06-2022

Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը մեկնարկել է. մասնակցում է շուրջ 250 դիմորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստաման դասընթացը: Մինչ այդ՝ դասընթացի մասնակցության ընդունելության և ավարտական փուլի գործընթացն էր, որը  սկսվել էր դեռևս փետրվարից: Դիմել էր 1989 քաղաքացի։ Բարեվարքության ստուգատեսին հրավիրվել էր 721 դիմորդ, մնացած հայտերը մերժվել էին տարբեր պատճառներով:  Այժմ դասընթացին մասնակցում է շուրջ 250 դիմորդ, ովքեր հաղթահարել են օտար լեզվի, համակարգչային, մասնագիտական հարցաշարերի թեստավորման  և հարցազրույցի փուլերը:  

Դասընթացի ժամանակ մասնակիցները կպատրաստվեն մաքսային ծառայության տարբեր պաշտոններում աշխատելու համար։ Դասընթացը կազմված է երկու փուլից՝ տեսական և գործնական։ Տեսական մասը կտևի 30-95 դասաժամ՝ ըստ պաշտոնի: Դասընթացում ընդգրկվածները կուսումնասիրեն մաքսային գործի առանձնահատկությունները, հաճախորդների սպասարկման, բարեվարքության, հոգեբանության հիմունքները և այլն: Մասնակիցների առաջխաղացումը գնահատվելու է թեստավորման միջոցով՝ յուրաքանչյուր շաբաթ և ստացված միջինացված գնահատականները կօգտագործվեն վարկանիշային միավորները հաշվարկելիս: Տեսական մասին կհաջորդեն գործնական պարապմունքները՝ մինչև 10 շաբաթ։ Ապագա մաքսային ծառայողները մասնակցելու են մաքսային գործառույթների իրականացմանն այն ստորաբաժանումներում, որտեղ նախատեսվում է իրականանցնել հաստիքների համալրում։

Այսպես, ուսումնառության բոլոր փուլերում գործելու է մասնակիցների առաջադիմության, պատասխանատվության գնահատման բավական խիստ և բազմաշերտ մեխանիզմ։ Ավելի բարձր վարկանիշային միավորներ հավաքած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի և լավագույնները կնշանակվեն համապատասխան պաշտոնների, մասնավորապես, վերակազմավորված՝ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում, ինչպես նաև կստանան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով:
Մանրամասները՝ տեսանյութում 
 
ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին
              
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր