211652_close_icon

Ոստիկանությունը հավաքների մասնակիցներին կոչ է անում բացառել սադրիչ գործողությունները

views-count1301 դիտում article-date 17:58 02-06-2022

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հավաքների մասնակիցներին կոչ անելով բացառել սադրիչ գործողությունները։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Ոստիկանությունը հավաքների և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին և մասնակիցներին կրկին կոչ է անում զերծ մնալ հասարակական կարգի խաթարմանը միտված գործելակերպից և իրենց իրավունքներն իրացնել բացառապես օրենքի շրջանակներում՝ բացառելով սադրիչ գործողությունների հնարավոր բոլոր դրսևորումները:

Ցանկացած իրավախախտում Ոստիկանության կողմից արժանանալու է համարժեք իրավական արձագանքի»:

Նմանատիպ նյութեր