60538 դիտում
13:57 03-06-2022
Արտակարգ դեպք՝ Երևանում. Honda էքսկավատորը աշխատանքներ կատարելիս կողաշրջվել և հայտնվել է փոսում. վարորդին, ում տեղափոխել են հիվանդանոց, էքսկավատորի տակից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 6/77 հասցեում գտնվող տարածքում Honda մակնիշի էքսկավատորը շրջվել է, և վարորդը արգելափակվել է ու մնացել էքսկավատորի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Փրկարարներն ու պարեկները նշված հատվածում աշխատանքներ կատարող բանվորների հետ վերամբարձ կռունկով նախ մասամբ բարձրացրել են կողաշրջված էքսկավատորը, ապա տակից դուրս են բերել 62-ամյա Գուրգեն Ղազարյանին։
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա Ա. Դադոյանի ուղեկցությամբ տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Մանուկյանն ու կրտսեր պարեկ Արթուր Թևոսյանը, ինչպես նաև 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի կրտսեր պարեկ Դավիթ Ենոքյանը։
Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ոստիկանութան Շենգավիթի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախւզության բաժանմունքի ավագ օպերլիազորներ Հակոբ Թաթմանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Շենգավիթի բաժն հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նորիկ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 143+
143+