211652_close_icon
views-count62020 դիտում article-date 18:45 09-02-2024

Ողբերգական դեպք՝ Երևանում. քարի հանքում էքսկավատորը աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է տղամարդու մարմին. ժամանել են էրեբունու ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 136 հասցեում գործող քարի հանքում էքսկավատորով աշխատանքներ կատարող վարորդը դի է հայտնաբերել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ազատ Խաչատրյանն ու Սևակ Առաքելյանը՝ դեպքի վայրից հեռացնելով հանքի աշխատակիցներին:

Դեպքի մասին ոստիկանության էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի գլխավորությամբ:

Դին դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները անանցանելի ու դժվար վայրից դին դուրս են բերել և մոտեցրել դիատարին:

Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 55-ամյա Հայկ Ո.-ն էր:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր