211652_close_icon
views-count38471 դիտում article-date 14:58 03-06-2022

Ողբերգական դեպք՝ Երևանում. ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքների ժամանակ օպերատորը բարձրությունից ընկել և մահացել է. 

Երեկ՝ հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 05 բրիգադը կանչով մեկնել է Արշակունյաց պողոտա, որտեղ Կինոհայրենիքի դիմացից «կենսաբանական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Աղախանյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արթուր Ղանդիլյանն էր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նույն  օրը, ժամը 15։25-ի սահմաններում Արշակունյաց 56/11 հասցեում գտնվող պահեստային շինության մեջ ֆիլմ նկարահանելու ժամանակ նախապատրաստական աշխատանքների ժամանակ Ա. Ղանդիլյանը աստիճանավանդակով բարձրացել է մետաղյա կոնստրուկցիաների վրա, որտեղ ոտքի սայթաքելու արդյունքում վայր է ընկել և ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ 

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ավագ հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Ղանդիլյանը նախկինում աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, ապա՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում՝ օպերատոր։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

***
SHAMSHYAN.com-ը ցավակցում է Ա. Ղանդիլյանի ընտանիքին։

Նմանատիպ նյութեր