14085 դիտում
21:37 04-06-2022
Աշխարհ, կանգնի´, իջնող կա. դատախազ Դատախազ Լիլիթ Մանուկյանը սպառնացել է «թաղել» MegaNews-ի խմբագրին
Երկու օր առաջ MegaNews.am-ի խմբագիրը ֆեյսբուքում գրառում էր կատարել ․ «Գլխավոր դատախազն այսօր դատախազ Լիլիթ Մանուկյանին շնորհել է դատախազության «Պատվավոր աշխատող» կոչումով ու կից հրապարակել այս նկարը։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»։
Խմբագիրը գրառուման ներքևում տեղադրել էր Արթուր Դավթյանի ու Լիլիթ Մանուկյանի լուսանկարը, իսկ լուսանկարը որակել ռոմանտիկ։ Վերոնշյալ հրապարակումից հետո MegaNews.am-ի խմբագիր Մարգարիտա Դավթյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լիլիթ Մանուկյանի հետ՝ Մանուկյանի նախաձեռնությամբ։ Ի դեպ, Մանուկյանը ժամեր շարունակ փորձել էր խմբագրի կոնտակտները գտնել ու կապ հաստատել նրա հետ։ Վերջապես Խմբագրի հետ կարողացել է կապ հաստատել։
Հեռախոսազրույցի սկզբում խմբագիրը փորձել է զրույցը բարիդրացիական ընթացքով վարել՝ նշելով՝ անկասկած, որևէ մեկին վիրավորելու միտում չի եղել։ Դրանից հետո Լիլիթ Մանուկյանն ասել է․ «Послушай, բալի՛կ ջան, ես քեզ ոչ թե որպես դատախազ եմ ասում, այլ որպես Լիլիթ Մանուկյան․ բռնվի՛ր, դու քո հալը կտեսնես»։
Խմբագիրը Լիլիթ Մանուկյանին հորդորել է այդ կերպ չխոսել իր հետ, ինչից հետո Լիլիթ Մանուկյանն ասել է՝ այսքան տարի իր մասին նման բան որևէ մեկը չէր գրել։ «Հանկարծ չհայտնվես ճանապարհիս, թաղելու եմ քեզ», — դիմելով MegaNews-ի խմբագրին՝ ասել է Լիլիթ Մանուկյանը։ Մեր տեղեկություններով՝ Լիլիթ Մանուկյանն ու իր որդին պատրաստվում են բնակություն հաստատել ԱՄՆ-ում, և հենց այդ պատճառով է Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում գրել։
Հրավիրում ենք պատկան մարմինների՝ ԱԱԾ-ի, Ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը կատարվածի վերաբերյալ և ակնկալում, որ կլինեն համապատասխան իրավական գործընթացներ։

Նմանատիպ նյութեր
81710 դիտում
18:01 12-01-2017
«Աշխարհ կանգնի, իջնող կա». կինը պնդում է, որ նախկին ամուսինը իրեն բռնաբարել է