211652_close_icon
views-count6202 դիտում article-date 18:54 05-06-2022

Ֆրանսիայի հրապարակից բերման են ենթարկել Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանի սան, 17-ամյա Աղասի Խաչատրյանին. News.am

Նախօրեին Ֆրանսիայի հրապարալից ծնողի ներկայությամբ բերման է ենթարկվել  Մոնթե Մելքոնյանի սան, 17-ամյա Աղասի Խաչատրյանըին  հունիսի 3-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված: Այս  մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Աղասի Խաչատրյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

«Աղասիին բերման են ենթարկել տխրահռչակ զանգվածային  անկարգություններ հրահրելու մեղադրանքով, Ֆրանսիայի հրապարակից ծնողի  ներկայությամբ, տարել են մի քանի ոստիկանական բաժիններ, ապա բերել են քննչական : Ես եւ պատգամավորը փորձում էինք մտնել, մեզ սկզբում սպասեցրին, հետո հաջողվեց մուտք գործել, երեխային տեսանք, երեկ ձերբակալեցին, կարծում եմ, որ ինչպես բոլորի դեպքում իրեն նույնպես կցանկանան կալանավորել»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով` հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան հատվածում միջադեի ժամանակ ոստիկանները ծեծի են ենթարկել նաեւ Աղասիին, որից հետո նա շիշ է նետել ոստիկանների ուղղությամբ. «Ոստիկանները ոչ մի  պատասխանատվություն չեն կրում նրա համար որ բիրտ ուժ են կիրառում, այդ թվում կանանց եւ երեխաների նկատմամբ, բայց երեխային մեղադրում են երեխային, որ մի շիշ է շպրտել ծեծվելուց հետո անզորությունից ու զայրույթից, սա կարելի է ինքնապաշտպանություն են կոչում»:

Նմանատիպ նյութեր