211652_close_icon
views-count4500 դիտում article-date 21:53 05-06-2022

Այս երկու դրոշներից ո՞ր մեկն է ֆեդերացիան տվել ու ո՞ր մեկն է ձեռքով սարքած. Սմբատ Գոգյան

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել Տիրանայում ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցանակաբաշխությունից և գրել.
 
«2014 թվականին մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան Քեյփթաունում էր։ Գնացել հասել էինք ու հասկացանք, որ ազգային դրոշ չունենք։ Խանութներով ման եկանք ու հարմար բան չգտանք, ոչ կտոր, ոչ էլ դրոշ։ Որոշեցինք սպիտակեղենից սարքել։
 
Վերցրեցինք գրաֆիտիի ներկն ու սպիտակեղենը, անցանք գործի։ Մեկ ժամից դրոշը պատրաստ էր։ Գույները լավ բռնացրել էինք, միայն թե երկու հատ խնդիր կար. ներկի հոտը կպել էր դրոշին ու ներկի չորանալուց կտորը կոշտացել էր ու գրեթե չէր ծածանվում։
 
Մի խոսքով, բարեհաջող մասնակցեցինք բացման արարողությանը, շատ երկրների ներկայացուցիչներ շատ հավանել էին մեր դրոշը։ Վերջում էլ թիմի անդամների քվեարկությամբ "Անսպասելի հաջող մասնակցություն" անվանակարգում հաղթող ճանաչեցին Ալբերտ Գևորգյանին ու դրոշը հանձնեցինք Ալբերտին։
 
Թիմի ղեկավար Տիգրան Մարգարյանն էլ բացման արարողությանը դահլիճից էր հետևում ու դրոշի ծագումնաբանությանը ծանոթ չէր։ Ավարտին հարցնում էր, թե էտ ի՞նչ դրոշ էր, որ ոչ ծալվում էր, ոչ էլ ծածանվում։
 
Հիմա հետաքրքիր է, թե այս երկու դրոշներից ո՞ր մեկն է ֆեդերացիան տվել ու ո՞ր մեկն է ձեռքով սարքած։ Կամ էլ միգուցե երկուսն էլ Վերնիսաժից են առել, պարզապես տարբեր վաճառողներից։
 
Սա նաև նախկին/ներկա դիմակայությունից անկախ ակտուալ խնդիր է. Հայաստանի Հանրապետությունում միշտ էլ վաճառվել ու վաճառվում է դրոշի երկու տարբերակ. մուգ երանգներով ու բաց երանգներով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր