4039 դիտում
19:12 18-10-2020
Սմբատ Գոգյան. Եթե ԵՊՀ ռեկտորը չեղարկեր միջանկյալները և ուսման վարձերը զեղչեր, ապա երկու ամսից պաշտոնից հեռանալիս ուսանողների հիշողության մեջ կմնար բարի ու լավ ղեկավար
ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե ԵՊՀ ռեկտորը չեղարկեր միջանկյալները և ուսման վարձերը զեղչեր, ապա երկու ամսից պաշտոնից հեռանալիս ուսանողների հիշողության մեջ կմնար բարի ու լավ ղեկավար։ Դրա փոխարեն անում է իր գործն ու ասում է.
ա) «պատերազմն անժամկետ է, պիտի սովորենք այս պայմաններում առօրյա կյանքով ապրել»: 90-ականների սկզբին ես ինքս մոմի լույսի տակ դաս եմ արել ու թե ուսուցչին ասեի մոմի լույսը թույլ էր ու դրա համար էլ դասին չեմ պատրաստվել, ապա ներում-բեկում չէր լինի։ Մեր հարևանը ԵՊՀ դասախոս էր ու երբեմն քայլելով 7-րդ մասիվից ԵՊՀ էր գնում։
բ) «ձեր ուսման վարձը պարտավոր եք մուծել։ ԵՊՀ ինքը կորոշի փողը փոխանցել Համահայկական հիմնադրամին թե ոչ»: Հլը մի հատ փորձեք գնալ բանկ ու ասել, որ վարկի գումարը չեք փակելու, քանի որ գումարը փոխանցել եք որևէ ֆոնդի։ Ձեզ ոչ դատարանը կօգնի, ոչ էլ ձեր մորքուրի գանձը։ ԵՊՀ գումար չունենալու դեպքում աշխատավարձ էլ չի կարողանա վճարել, պետբյուջեի մուծումներն էլ չի կարողանա անել։ Իսկ բյուջեից, մասնավորաբար, սնվում է Պաշտպանության Նախարարությունը։
ՀԳ. Թե միակ խնդիրը արտահայտվելու ձևի մեջ է, ապա հանգստացեք, հիմա բոլորս էլ դյուրագրգիռ ենք ու լարված, նազ ու տուզի ժամանակը չի։
ՀՀԳ. Ամեն դեպքում ժամանակացույցի փոփոխություն կարելի է անել, ցանկացած մարդ կարողանա իր քննությունը հետաձգել 5-15 օրով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1061 դիտում
19:07 27-10-2016
Կառավարությունը կշարունակի փոխհատուցել սիրիահայ ուսանողների ուսման վարձերը
1320 դիտում
16:00 03-12-2020
Պատերազմին մասնակցած ուսանողների և մասնակիցների ուսանող զավակների ուսման վարձերը կփոխհատուցվեն․ նախագիծ
4497 դիտում
21:53 05-06-2022
Այս երկու դրոշներից ո՞ր մեկն է ֆեդերացիան տվել ու ո՞ր մեկն է ձեռքով սարքած. Սմբատ Գոգյան
Այս բաժնից
712 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
733 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»