41792 դիտում
13:15 08-06-2022
Արտակարգ դեպք Երևանում․ հսկայական ծառը կոտրվել ու վնասել է BMW, Mitsubishi Pajero, Škoda և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները․ օպերատիվ են գործել միայն փրկարարներն ու պարեկները․ քաղաքապետարանից ու թաղապետարանից «ձեն-ձուն» չկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Կողբացի 49 շենքի դիմաց հսկայական ծառի մի հատված կոտրվել ու տապալվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի անկման հետևանքով վնասվել են ճանապարհին կայանված BMW, Mitsubishi Pajero, Škoda Rapid և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ծառի անկման հետևանքով ճանապարհը փակվել է, և այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Զավեն Գրիգորյանն ու Տիգրան Առաքելյանը։
Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները։ Ոստիկանությունը պարզում է տուժած ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին․ «Չգիտենք՝ ով է փոխհատուցելու այս վնասը։ Բազմաթիվ անգամ դիմել ենք Կենտրոնի թաղապատերան և քաղաքապետարանի աշխատակազմ, որպեսզի այս հարցը լուծեն, սակայն նրանք, ասես, ջայլամի քաղաքականություն վարած լինեն. գլուխները մտցրել են ավազի մեջ ու մտածում են միայն իրենց թափանները լցնելու մասին։ Եթե մեր ահազանգերին ժամանակին օպերատիվ արձագանքեին, ապա այս դեպքը տեղի չէր ունենա։ Միակ սփոփանքը նա է, որ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այս փողոցում նմանատիպ բազմաթիվ ծառեր կան, և եթե այս դեպքից հետո քաղաքապետարանի ու թաղապետարանի չինովնիկները հետևություն չանեն, չկա երաշխիք, որ մյուս անգամ փտած ծառերի անկման հետևանքով ողբերգական դեպք չի լինի։ Նույնիսկ չգիետնք, թե ով է փոխհատուցելու մեր կրած վնասը»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 346+
346+