19687 դիտում
09:28 24-01-2024
Արտակարգ իրավիճակ՝ Երևանի կենտրոնում. հսկայական ծառը պոկվել ու ընկել է երթևեկող ավտոմեքենաների վրա. օպերատիվ են գործել միայն պարեկները, իսկ քաղաքապետարանից ու թաղապետարանից չեն բարեհաճում ժամանել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան փողոցում հսկայական ծառը կոտրվել և ընկել է երթևեկող 3 ավտոմեքենայի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Միշա Խաչատրյանն ու Դավիթ Մնացականյանը, ովքեր արդեն 30 րոպեից ավելի է սպասում են, թե երբ կժամանեն Երևանի քաղաքապետարանի մեծն չինովնիկներն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, որպեսզի ծառը հեռացնեն։ Իսկ այդ ընթացքում երթևեկությունը նշված փողոցում կաթվածահար է եղել։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+