211652_close_icon
views-count225675 դիտում article-date 23:56 08-06-2022

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. փրկարարներն ու ջրասուզակը մոտ 3 ժամ Եղեգնուտ գյուղի լճում փնտրեցին ու դուրս բերեցին 19-ամյա տղայի դին. ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղ ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:20–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղում գտնվող լճերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել և դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն անհրաժեշտություն է եղել, որպեսզի որոնողական աշխատանքներին ներգրավվի ջրասուզակը:

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատը և նշված ջոկատի ջրասուզակ Խաչատուր Մուրադյանը:

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների թիվ 18  ջոկատի փրկարարները ջրասուզակի հետ մոտ 3 ժամ կատարեցին որոնողական աշխատանքներ: Ջրասուզակը մի քանի անգամ սուզվեց ջրի տակ, սակայն տեսանելիությունը շատ վատ էր, այնուամենայնիվ, մոտ  3 ժամ անց ջրասուզակին հաջողվեց հայտնաբերել երիտասարդի դին:

Օպերատիվորեն  ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը, բաժնի պետի տեղակալներ Թարվերդյանն ու Մովսիսյանը:

Տեղում աշխատել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահան Տիգրանյանի գլխավորությամբ:

Փաստի առիվ Վ. Տիգրանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղծ եղած քաղաքացին Արմավիր քաղաքի բնակիչ, 19-ամյա Սամվել Ո.-ն էր:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա իր 4 ընկերների հետ եկել է նշված վայր լողանալու: Մեկ անգամ մտել են լիճ, դուրս են եկել, հետո նորից են մտել ու այդ ժամանակ Սամվելը հայտնել է, որ չի կարողանում  դուրս գալ: Ընկերները  փորձել են օգնել, սակայն չեն կարողացել և անմիջապես ահազանգել են 911:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 428+
428+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր