211652_close_icon
views-count639 դիտում article-date 11:54 09-06-2022

Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած թավջութակահարների անունները

Երեկ երեկոյան հայտնի են դարձել Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային  մրցույթի 1-ին փուլի հաղթողների անունները։ Վերջիններս հունիսի 9-ին և 10-ին հանդես կգան մրցույթի 2-րդ փուլում։
Առաջին փուլը հաղթահարել են հետևյալ 10 թավջութակահարները՝
  • Միքայել Ոսկանյան- Հայաստան
  • Կյուն Ջուն Լի- Հարավային Կորեա
  • Էվա Արդերիուս- Իսպանիա
  • Ջոու Կիտամուրա- Ճապոնիա
  • Սունվու Բաք- Հարավային Կորեա
  • Իվան Սենդեցկի- Ռուսաստան
  • Էտտոռե Պագանո- Իտալիա
  • Կոնստանտին Բորոդին- Ռումինիա/Մոլդովա
  • Տատյանա Բայարինա- Բելառուս
  • Արտյոմ Իոանիսյան- Հայաստան
 
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։
 
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ
 

Նմանատիպ նյութեր