1521 դիտում
10:41 09-06-2022
Կյանքը չափից դուրս կարճ է՝ փոխադարձ խայթոցների վրա ժամանակ ծախսելու համար․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Լոս-Անջելեսում Սփյուռքի գլխավոր գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ տեղի հայերը տապալեցին հանդիպումը, շատերի մոտ հրճվանք առաջացրեց: Ինձ նման տեսարանները չեն ուրախացնում: Ես չէի ուրախանում նաեւ այն ժամանակ, երբ այդ ձեւով էին Սփյուռքում ընդունում Հայաստանի երրորդ նախագահին կամ ներկա եւ նախկին որեւէ պաշտոնյայի:
Իհարկե, մեր հայրենակիցները կարող են իրենց տեսակետն ունենալ Հայաստանի իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության մասին: Այն փաստարկը, թե «եկեք Հայաստանում ապրեք, նոր խոսեք», ինձ այսօր անխոցելի չի թվում. ամեն մեկն ինքն է ընտրում իր բնակության վայրը, եւ եթե, այնուամենայնիվ, շարունակում են իրենց նույնականացնել հայ ազգի հետ, դա արդեն իսկ վատ չէ: Պարզապես վստահ չեմ, որ բուռն բողոքի այս ձեւը որեւէ օգուտ է բերում իրենց, հուսով եմ, սիրելի հայրենիքին: Նույն մեղադրանքները կարելի է հնչեցնել առանց սկանդալների եւ տհաճ տեսարանների: Դրանք ոչ միայն խորացնում են մեր ազգի բաժանարար գծերը, այլեւ ի ցույց են դրանք աշխարհին:
Ինձ համար, ճիշտն ասած, շատ ավելի ցանկալի կլիներ, որ մեր հայրենակիցները ցույցեր անեին Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցչությունների առջեւ՝ մի կողմ դնելով մեր ներքին տարաձայնությունները:
Մեր պաշտոնյաներն էլ, բնականաբար, պետք է իրենց զուսպ պահեն: Նույն Զարեհ Սինանյանը, երբ արդեն պաշտոնյա էր, պատասխանելով հայաստանյան լրատվամիջոցի հարցին, սկսեց խոսել ոչ թե հարցի, այլ այդ լրատվամիջոցի «տերերի» մասին: Արեւմուտքում, որքան հասկանում եմ, այնքան էլ ընդունված չէ նման ձեւով շփվել լրագրողների հետ: Առողջապահության նախարարը պարտավոր չէ արդարացնել ոստիկանների վայրագությունները: (Իսկ պատգաավորներն իրավունք չունեն նրա աշխատասենյակում «դեբոշ» սարքելու): ՀՌՀ նախագահը (որի պաշտոնն, ի դեպ, իրավաբանական լեզվով կոչվում է «ինքնավար» եւ ենթադրում է քաղաքական զսպվածություն), կարծում եմ, իրավասություն չունի որոշելու, թե ո՛ր փողերն են գողացած, իսկ որոնք՝ ազնիվ ու մաքուր:
Մի խոսքով, կրքեր բորբոքելը երկկողմանի գործընթաց է, եւ նրանք, ում կողմն է ուժը, մասնավորապես, ոստիկանական զորքերը, պետք է, կարծում եմ, ցույց տան իրավական, քաղաքակիրթ մտածելակերպի օրինակ: Մնացածները նույնպես, ինձ թվում է, ցանկալի է լինեն հնարավորինս չափավոր: Լրատվամիջոցներն ու լրագրողները՝ այդ թվում: Կյանքը չափից դուրս կարճ է՝ փոխադարձ խայթոցների վրա ժամանակ ծախսելու համար: Ոչ էլ մեր հայրենիքն է փայլուն վիճակում»:
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5145 դիտում
10:29 31-03-2018
Կյանքը չափից դուրս կարճ է՝ նման մանր բաների վրա ծախսելու համար. «Առավոտ»
1720 դիտում
10:43 16-03-2021
Հասարակությունը չափից դուրս պառակտված է՝ ընտրությունների միջոցով կոնսենսուսի գալու համար․ «Առավոտ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը