211652_close_icon
views-count52558 դիտում article-date 10:20 12-06-2022

Պարզվել է երեկ Սևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 12 վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ ՝ հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes C-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Հենրիկ Հունանյանը, իսկ Mercedes Sprinter-ը վարել է Երևանի բնակիչ, 40-ամյա Ազատ Առաքելյանը:

Վթարի հետևանքով Mercedes C-ի վարորդ Հ. Հունանյանը և Mercedes Sprinter-ի ուղևորներ, Երևանի բնակիչ, 32-ամյա  Հայկանուշ Ղարիբյանը, Երևանի բնակիչ, 25-ամյա Կարեն Մարգարյանը, Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Արմինե Չարչյանը, Երևանի բնակիչ, 37-ամյա Արուսյակ Առաքելյանը, Արագածոտնի մարզի բնակիչ,  28-ամյա  Գայանե Ենգիբարյանը, Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Արմինե Կարապետյանը, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանը,  Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Սոնա Գաբրիելյանը, Երևանի բնակիչ, 27-ամյա Ջեմմա Մանուկյանը, Սյունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Ոսկեհատ Զաքարյանը, Երևանի բնակիչ, 32-ամյա Տիգրան Աբգարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 11-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59.5 կմ հատվածում բախվել էին Mercedes Sprinter և Mercedes C մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Mercedes Sprinter-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Օպերատիվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվ էին գործել նաև Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։  

 ​Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 193+
193+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր