211652_close_icon
views-count1769 դիտում article-date 13:42 12-06-2022

Երեքշաբթի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքն է. Գեղամ Մանուկյան

Երեքշաբթի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքն է:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Երեքշաբթի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքն է: Կոչս բոլոր ընկերներիս՝ ամեն մեկս պարտավորվենք. հավաքին եւս մեկ նոր հայրենակից հրավիրենք, բացատրենք, բերենք (համաձայն լինողները՝ + դրեք): Մեր ընտանիքը խոստանում է 3-ի փոխարեն 6 քաղաքացի կլինենք, դե տղաս բանտում է ու իր տեղը չեմ կարող խոստանալ, բայց կուրսեցիներն ու ընկերները միշտ ներկա են ու շնորհակալ եմ նրանցից զորակցության եւ քաղաքացիական դիրքորոշման համար»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր