211652_close_icon
views-count926 դիտում article-date 17:33 12-06-2022

ԵՄ-ն հաջորդ շաբաթ կհայտնի Ուկրաինայի անդամակցության մասին դիրքորոշումը

Հաջորդ շաբաթ Եվրահանձնաժողովը հստակ դիրքորոշում կհայտնի Ուկրաիայի՝ ԵՄ անդամ դառնալու դիմումի վերաբերյալ, հաղորդում է AFP լրատվականը՝ հղում անելով Հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի հայտարարությանը:

Ֆոն դեր Լեյենն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ կայացած բանակցությունները թույլ կտան մինչեւ հաջորդ շաբաթվա ավարտը հստակ գնահատական տալ ԵՄ անդամակցության դիմումին:

Հայտնի է, որ Զելենսկին ձգտում է հնարավորինս շուտ անդամակցել Եվրոպական միությանը, սակայն ԵՄ ղեկավարությունն այս հարցում զգուշավոր է, քանի որ նույնիսկ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունենալու դեպքում գործընթացը կարող է տարիներ՝ նույնիսկ տասնամյակներ տեւել:

Չնայած ԵՄ անդամ որոշ պետությունների վերապահումներին, սպասվում է, որ միության առաջնորդները կհաստատեն Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակը՝ թեեւ դա կլինի ծանր պայմաններով։

Նմանատիպ նյութեր