211652_close_icon
views-count3192 դիտում article-date 12:14 18-07-2018

ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին hարցը քննարկելու կարիք ունի, որից հետո ԱԱԾ տնօրենը կհայտնի իր դիրքորոշումը. ԱԱԾ. tert.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ եթե Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնին, ապա ինքը չի առաջադրի իր թեկնածությունը: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի այս հայտարարության վերաբերալ [url=http://www.tert.am/am/news/2018/07/18/vanecyan/2745066]Tert.am[/url]-ը պարզաբանում խնդրեց ԱԱԾ-ից: Հարցին՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվելո՞ւ է, ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում ԱԱԾ տնօրենը, ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանն ասաց. «Այս պահին ձեռնպահ եմ մնում հարցի շուրջ որևէ մեկնաբանություն տալուց, այդ հարցն ուսումնասիրելու, քննարկելու կարիք ունի, որից հետո ԱԱԾ տնօրենը կհայտնի իր դիրքորոշումը»: Հիշեցնենք, որ երեկ ՀՖՖ նախագահը հայտարարել էր, որ եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում, ապա ինքը չի առաջադրի իր թեկնածությունը և կոչ կանի, որ ընտրեն Վանեցյանին. «Ֆեդերացիայի նախագահ դառնալու օրվանից ի վեր ասել եմ, որ պայքարում եմ պայմանավորված խաղերի դեմ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/07/18/vanecyan/2745066]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր