211652_close_icon
views-count1330 դիտում article-date 18:20 13-06-2022

Հայաստանի աթլետիկայի հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկավ

Գոհացնող արդյունքով Մալթայից հայրենիք վերադարձավ Հայաստանի աթլետիկայի հավաքականը: Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, 15 թիմերի պայքարում, մեր պատվիրակները  ոչ պաշտոնական հաշվարկով  զբաղեցրին հինգերորդ տեղը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանն ասաց , որ հաղթող ճանաչվեցին կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը / 7մ. 59 սմ . /  և վանաձորցի վազորդուհի Էլլադա Ալավերդյանը / 800մ. ՝ 2 . 13, 38 վրկ. / :

Երկրորդ տեղով բավարարվեց երևանցի վազորդ Գայանե Չիլոյանը  / 400մ. ՝ 55, 64 վրկ. / , իսկ գյումրեցի Երվանդ Մկրտչյանը  կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին: Նա 800 մետրն անցավ  1. 50, 79 վայրկյանում , որը բավականին լավ արդյունք է համարվում:

Գոհացրեց նաև վանաձորցի արագավազորդուհի Մարիաննա Բաղյանը: Ճիշտ է, նա 15 մրցակիցների պայքարում ճանաչվեց յոթերորդը, բայց 100 մետրում ցույց տվեց 12, 26 վրկ. արդյունք, որը անձնական ռեկորդ է:

Մեր զրուցակիցը նաև ասաց , որ հունիսի 15 –ին Մարսելի միջազգայինում Հայաստանից իր ունակությունները կդրսևորի կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը: Կհաջորդի Ռումինիայում հունիսի 18 – 19 –ին կայանալիք Բալկանյան երկրների առաջնությունը: Մեր երկիրը կներկայացնի հավանաբար  յոթ մարզիկ:

Նմանատիպ նյութեր