211652_close_icon
views-count1586 դիտում article-date 23:40 15-06-2022

Անգլիայի հավաքականը կրկնեց 94 տարվա հակառեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում սեփական հարկի տակ ջախջախիչ պարտություն կրեց Հունգարիայից՝ 0-4։

Այսպիսով, բրիտանացիները կրկնեցին 94 տարի առաջ սահմանած հակառեկորդը։

1928 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ անգլիական թիմը սեփական հարկի տակ պարտվում է 4 կամ ավելի գնդակի տարբերությամբ։ Այն ժամանակ Շոտլանդիայի հավաքականը 5-1 հաշվով հաղթեց անգլիացիներին։

Անգլիան 4 տուրից հետո ունի 2 միավոր և գտնվում է A լիգայի 3-րդ խմբում վերջին տեղում: Հունգարիան ունի 7 միավոր և գլխավորում է քառյակը, հայտնում է Armsport.am-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր