211652_close_icon
views-count2709 դիտում article-date 21:28 27-08-2022

«Լիվերպուլը» 9։0 հաշվով հաղթեց «Բորնմութին» և և կրկնեց Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 4-րդ տուրում «Լիվերպուլը» 9։0 հաշվով առավելության հասավ «Բորնմութի» նկատմամբ և և կրկնեց Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդը, հայտնում է Armsport.am-ը:

Նախկինում մերսիսայդցիներին ընդամենը երկու անգամ էր հաջողվել առաջնությունում 9 գնդակի տարբերությամբ հաղթանակ տանել։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1899 թվականին՝ «Ռոթերհեմ Թաունի» հետ խաղում (10:1), երբ թիմը հանդես էր գալիս Երկրորդ դիվիզիոնում։ Երկրորդ անգամ՝ 1989 թվականին Բարձրագույն դիվիզիոնում, երբ մրցակիցը «Քրիսթալ Փելասն» էր (9:0):

Պրեմիեր լիգայի ժամանակաշրջանում ընդամենը չորս անգամ գրանցվել է 9-0 հաշիվը։ Ռեկորդը սահմանել է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 1995 թվականի մարտին «Իպսվիչի» հետ խաղում, 2019 թվականի հոկտեմբերին այն կրկնել է «Լեսթերը» ՝«Սաութհեմփթոնի» հետ խաղում, իսկ 2021 թվականի փետրվարին՝ «Մանչեսթեր Յունայթեդը» նույն հաշվով հաղթանակ է տարել «Սաութհեմփթոնի» նկատմամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր