1548 դիտում
12:26 16-06-2022
Հակոբ Արշակյանն արձագանքել է մամուլում շրջանառվող իր անվան հետ կապված որոշ լուրերին
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը գրում է. «Վերջին երկու օրում մամուլում, իմ անվան հետ կապված, միանգամից երկու նյութեր հայտնվեցին. մեկն այն մասին էր, թե որտեղի՞ց մինչև իմ` 2018թ. պետական պաշտոնի` Տրանսպորտի կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ նշանակվելը, իմ կողմից հայտարարագրած դրամական միջոցները։
Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ սկսած 2010 թվականից աշխատել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկում, իսկ 2014 թվականից ղեկավարել եմ նույն ընկերության տարածաշրջանային գործընկերների ծրագիրը, որն ընդգրկում էր հնդկաստան, ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա տարածաշրջանը և ստացել եմ համապատասխան վարձատրություն, որը շատ ավելին էր, քան իմ այժմյան աշխատավարձն է։
Ահա թե որտեղից իմ հայտարարագրած դրամական միջոցները։
Ինքնին հասկանալի է, որ նյութը գրողների մոտ տարակուսանք է առաջացել, թե ինչպե՞ս են մարդիկ առանց պետական պաշտոն զբաղեցնելու կարողանում գումար աշխատել, չէ որ նախկինում դրամական միջոցները, անշարժ գույքը հայտնվում էին պաշտոնին զուգընթաց։ Այս մասով արդեն իսկ գործարկված է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը և պետական նախկին, ներկա և ապագա պաշտոնյաներն այլևս չեն կարող հարստանալ հանրության ու պետության զարգացման հաշվին։
Երկրորդ նյութն այն մասին էր, թե իբրև ինձ սպասարկող մեքենան «ճռիկներ» է անում Ազատության հրապարակում։
Այս մասով ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ երեկ մասնակցել եմ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությանը և Ազատության հրապարակի տեսանյութում երևացող հատվածը, տվյալ ժամանակահատվածում նախատեսված է եղել մեքենաների կայանման համար, որտեղ և կայանվել է նաև ինձ սպասարկող մեքենան։
Բոլորիդ լավ տրամադրություն և հրաշալի աշխատանքային օր եմ մաղթում»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1197 դիտում
19:36 22-04-2015
ՍԱՊԾ-ն մեկնաբանում է բրուցելոզի դեպքերի գրանցման վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»