211652_close_icon
views-count1239 դիտում article-date 10:01 17-06-2022

Երևանի փոխքաղաքապետը զայրացրել է Կոնդի բնակիչներին ու վախեցել հանդիպել նրանց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը խիստ զայրացրել է Կոնդի բնակիչներին: Պատճառը Երեւանի ավագանուն ներկայացված նախագիծն է, ըստ որի՝ թիվ 1, 5 պոլիկլինիկաները եւ «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ն միանալու են թ. 4 պոլիկլինիկային: Կոնդեցիների պատմելով՝ այս միավորման իրական հեղինակը Երեւանի քաղաքապետի թեկնածու, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Այս լուրն այնքան է զայրացրել բնակիչներին, որ նրանք վստահեցնում են, որ որեւէ դեպքում թույլ չեն տա Ավինյանի մտադրությունները կյանքի կոչել եւ պոլիկլինիկայի շենքը վերածել հյուրանոցի: Բացի այդ, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու նախագծի հեղինակ, փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը չեն բարեհաճել բնակիչների հետ նախապես քննարկել պոլիկլինիկաների միավորման ծրագիրը:

Բնակիչներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, թե ինչպես է իմացել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի ու պոլիկլինիկայի բուժանձնակազմի հետ թաքուն հանդիպման մասին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Սիմոնյանը վախեցել է բնակիչների հետ հանդիպել, քանի որ ասել են՝ իրեն Կոնդից կվռնդեն, չմտնի այդ թաղամաս: «Ինքը չի էլ եկել բնակիչների հետ հանդիպելու, ես հարեւանուհուս խնդրեցի՝ պոլիկլինիկայից ճշտի՝ մամայիս դեղերը կան, թե ոչ, ինքն էլ զանգեց ասաց՝ գիտես, փոխքաղաքապետը պոլիկլինիկայում է: Վազեցի պոլիկլինիկա. պարզվեց՝ եկել է բուժանձնակազմի հետ հանդիպման՝ միավորման հարցը քննարկի, իսկ բնակիչների հետ չի բարեհաճել հանդիպի: Հարցրեցի՝ դու ինչ իրավունք ունես նման բան անելու, ինչու բնակիչների հետ չես քննարկել: Բան չուներ ասելու, դեմքիս էր նայում: Բայց դե պնդեցի, որ մեզ ընդունի, հաջորդ օրը մի քանի հոգով գնացինք քաղաքապետարան՝ հանդիպման, բավականին վիճեցինք»,- պատմեց կոնդեցի Նառան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր