211652_close_icon

Երևանի փոխքաղաքապետը ձերբակալված չէ, առավել ևս՝ ձեռնաշղթաներով կամ հարկադրանքի այլ ձևերով բերման չի ենթարկվել․ Երևանի քաղաքապետարանի խոսնակ

views-count2962 դիտում article-date 19:40 10-03-2023
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնում է, որ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ։

«Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ, առավել ևս՝ ձեռնաշղթաներով կամ հարկադրանքի այլ ձևերով բերման չի ենթարկվել և, առհասարակ, այս պահին իրավական որևէ կարգավիճակ չունի: Պարոն Սիմոնյանը՝ իր աշխատասենյակում խուզարկություն իրականացրած Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների հրավերով, գնացել է Կոմիտե՝ բացատրություններ տալու: Ընդամենը: Խնդրում եմ դադարեցնել ապատեղեկատվության տարածումը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից շնորհակալ եմ իմ բոլոր այն գործընկերներից, որոնք զանգահարել են, տեղեկությունը ստուգել են և հետո են միայն հրապարակել այն»,–գրել է նա:

Նմանատիպ նյութեր