211652_close_icon
views-count13246 դիտում article-date 13:54 20-06-2022

ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպք է հայտնաբերել կրթության ոլորտում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ  ««Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան» համալսարանի իրավասու անձինք օրենքով սահմանված հաշվետվություններում և հարկման համար հիմք հանդիսացող այլ հաշվարկային փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ են մտցրել նշված ԲՈՒՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողների տարեկան վարձավճարի չափի վերաբերյալ, ինչի արդյունքում 2018-2021թթ. ընթացքում խուսափել են շահութահարկի գծով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 99,453,992 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունները կատարելուց: 

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի  205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ըստ քննչական ենթակայության։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր