211652_close_icon
views-count1566 դիտում article-date 16:04 20-06-2022

Մակրոնի կուսակցությունը հաղթել Է խորհրդարանի ընտրություններում, բայց ոչ բացարձակ մեծամասնությամբ

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը, ինչպես եւ խոստացել Էին կանխատեսումները, դարձել Է «նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակիցների «Միասի՛ն» կոալիցիան՝ Ազգային ժողովում ստանալով 245 պատգամավորական տեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տվյալները լույս հունիսի 20-ի գիշերը հրապարակել Է Figaro թերթը: Ավելի ուշ պետք Է լինի ՆԳ նախարարության պաշտոնական հաղորդագրությունը: Դրա հետ մեկտեղ Մակրոնի կողմնակիցները բացարձակ մեծամասնություն չեն հասել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում, ինչի համար անհրաժեշտ Էր 577-ից 289 մանդատ: «Նոր ժողովրդական բնապահպանական եւ սոցիալական միությունը՝ (Nupes)՝ ձախ կուսակցությունների եւ «կանաչների» դաշինքը Ժան Լյուկ Մելանշոնի առաջնորդությամբ, նույնպես կանխատեսելիորեն երկրորդն Է դարձել՝ իր համար Ազգային ժողովում ապահովելով 131 տեղ եւ նոր գումարման ստորին պալատում երաշխավորելով առաջատար ընդդիմադիր ուժի դերը: Այս ընտրություններն իսկական հաջողություն են դարձել Մարին լե Պենի «Ազգային միավորման» համար:

Ֆրանսիացի ազգայնականներն ստացել են 89 պատգամավորական տեղ, ինչն զգալիորեն ավելի շատ Է, քան նրանց համար կանխորոշել Էին հետազոտական կենտրոնների վերջին հարցումները: «Գոլլիզմի» հետնորդները՝ աջկենտրոնամետ «Հանրապետականները», հաղթած 64 մանդատներով մոտավորապես համապատասխանում են հրապարակված կանխատեսումներին:

Քվեարկությունն անցել Է շատ ցածր մասնակցությամբ. ընտրություններն անտեսել Է ընտրողների շուրջ 54 տոկոսը: Ֆրանսիական ԶԼՄ-ները եւ դիտորդները նշել են, որ քվեարկության դե-ֆակտո արդյունքները Մակրոնի եւ նրա զինակիցների համար լուրջ դժվարությունների նախանշանակ են. հարկ կլինի, որ նրանք փոխզիջումների գնան մյուս կուսակցությունների հետ, քանի որ առանց դաշնակիցների խորհրդարանում այժմ անհնար կդառնա առաջ քաշել Ֆրանսիայի նախագահի նախընտրական ծրագրի բազմաթիվ Էլեմենտներ: Figaro-ն իր կայքում քվեարկության արդյունքները համարել Է Մակրոնի կողմնակիցների դե-ֆակտո պարտություն եւ նախազգուշացնում Է «անկառավարելի Ֆրանսիայի» ռիսկի մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր