211652_close_icon
views-count1341 դիտում article-date 14:45 20-06-2022

«Ինտերի» գլխավոր տնօրենը հաստատեց. Մխիթարյանի հետ պայմանագիր է կնքվել

«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է, որ ակումբը պայմանագիր է կնքել երկու ազատ գործակալի հետ։ Խոսքը «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանայի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է։

«Կարող եմ հաստատել, որ մենք անվճար ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին, երկուսի հետ էլ պայմանագիր է կնքվել»,- Մարոտայի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը միլանյան ակումբի հետ երկու տարվա պայմանագիր կկնքի, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր